Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱՄՆ սենատորները ցանկանում են ՌԴ դեմ պատժամիջոցների հնարավոր վերացման վետոյի իրավունք ստանալ

ԱՄՆ սենատորները ցանկանում են ՌԴ դեմ պատժամիջոցների հնարավոր վերացման վետոյի իրավունք ստանալ
09.02.2017 | 15:16

ԱՄՆ Սենատում օրինագիծ է ներկայացվել, որն ընդունվելու դեպքում հնարավորություն կտա վետո դնել նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՌԴ պատժամիջոցների վերացման որոշման դեպքում: Թրամփը վերջին շրջանում բարձրաձայնում է, որ ավելի շատ համագործակցություն է անհրաժեշտ Ռուսաստանի հետ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, մասնավորապես՝ Սիրիայում:

Սենատորներն օրինագծի անհրաժեշտությունը պայմանավորել են հենց Թրամփի այն խոսքերով, երբ նա մի քանի անգամ արդեն ակնարկել է պատժամիջոցների նվազեցման կամ վերացման հավանականության մասին:

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ